Foto

ԱՄՆ-ն կարող է ձախողման հասցնել դիվանագիտական գործընթացը. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ պատերազմի նախաձեռնողը չի եղել և ստիպված է եղել պաշտպանել իրեն։

Նրա խոսքով՝ Իրանը շարունակում է դիվանագիտությունն ու բանակցությունները համարել տարաձայնությունների կարգավորման հիմնական ուղին։

«Առանց բարի կամքի, ստանձնած պարտավորությունների նկատմամբ հարգանքի և ուժի կիրառումից հրաժարվելու՝ դիվանագիտությունն ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն։ ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների խախտումը, արդյունավետ երաշխիքների բացակայությունը և ճնշման քաղաքականությանը վերադառնալը կարող են դիվանագիտական գործընթացը հասցնել ձախողման»,- ասել է Փեզեշքիանը։