Foto

«Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են «BMW»-ն և «Opel Zafira»-ն, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է

Մայիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում, «Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Ջ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Էդվարդ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel Zafira»-ն կողաշրջվել է, իսկ վարորդին շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։