Foto

Հնդկաստանը մտադիր չէ սրել հակամարտությունը Պակիստանի հետ, սակայն կոշտ պատասխան կտա, եթե Իսլամաբադը հարձակվի. ԱԳՆ

Հնդկաստանը մտադիր չէ սրել հակամարտությունը Պակիստանի հետ, սակայն կոշտ պատասխան կտա, եթե Իսլամաբադը ռազմական հարձակում սկսի։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը։


«Մեր նպատակը (Պակիստանի հետ) իրավիճակը սրելը չէ: Այնուամենայնիվ, եթե մեզ վրա ռազմական հարձակում լինի, չպետք է կասկած լինի, որ կլինի շատ, շատ կոշտ պատասխան», - ասել է նա Նյու Դելիում հնդկական-իրանական համատեղ հանձնաժողովի նիստի բացման ժամանակ:

Ջայշանքարը հիշեցրել է, որ ապրիլի 22-ին հնդկական Ջամու և Քաշմիր միության տարածքում` Պահալգամում, խաղաղ բնակիչների դեմ տեղի ունեցած ահաբեկչությունը «ստիպել է Հնդկաստանին պատասխանել մայիսի 7-ին՝ թիրախավորելով անդրսահմանային ահաբեկչական ենթակառուցվածքը»։
«Մեր պատասխանը նպատակային ու հավասարակշռված էր»,- շեշտել է Հնդկաստանի արտգործնախարարը։

tert.am