Foto

Թրամփը չի բացառել ռազմական ուժի կիրառումը Գրենլանդիային տիրելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում ռազմական ուժի կիրառումը Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում

«Կարծում եմ՝ մենք երբևիցե չենք հասնի այդ կետին։ Դա կարող է տեղի ունենալ…. Ես դա չեմ բացառում։ Ես չեմ ասում, թե պատրաստվում եմ դա անել, բայց ոչինչ չեմ բացառում։ Գրենլանդիան մեզ շատ է անհրաժեշտ։ Գրենլանդիայում մարդկանց շատ փոքրաթիվ խումբ կա, որոնց համար մենք հոգ կտանենք, և մենք կփայփայենք նրանց։ Բայց մեզ այն անհրաժեշտ է միջազգային անվտանգության համար», - ասել է Թրամփը։

Նա նշել է, որ կղզու շուրջ շատ են ռուսական և չինական նավերը, ավիակիրները, ուստի ԱՄՆ-ն պետք է պաշտպանված լինի։

Պաշտոնն ստանձնելուց ի վեր ԱՄՆ նախագահը բազմիցս առաջ է քաշել Գրենլանդիան ԱՄՆ-ի վերահսկողության տակ վերցնելու գաղափարը, ինչը լայնորեն դատապարտվել է և մտահոգություն առաջացրել ինչպես կղզում, այնպես էլ համաշխարհային դիվանագիտական ​հանրության շրջանում։ Գրենլանդիան, որը Դանիայի կազմում ինքնավար տարածք է, Միացյալ Նահանգների կողմից դիտվում է որպես ռազմավարական տեսակետից կարևոր ինչպես պաշտպանության համար, այնպես էլ որպես հանքային պաշարների ապագա աղբյուր։