Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանում ՝ Ղրղզստանի հետ սահմանի մոտ։
«Ղրղզստանի Հանրապետության բնակավայրերում՝ Կարա-Թեյթ, Քարամիկ, Շիբե գյուղերում, երկրաշարժի ուժգնությունը կազմել է մոտ 3 բալ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալների համաձայն՝ Ղրղզստանում ցնցումների հետևանքով լուրջ վնասներ չեն գրանցվել։