Foto

Դաղստանում սպանվել են երեք ոստիկան՝ զինված հարձակման հետևանքով

Մայիսի 5-ին Ռուսաստանի Դաղստանի Հանրապետությունում անհայտ զինված անձինք կրակ են բացել ճանապարհային ոստիկանների մեքենայի վրա։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել են երեք ոստիկան, մեկ հարձակվող սպանվել է փոխհրաձգության ժամանակ։
 
Տեսանյութերում, որոնք տարածվել են «Telegram»-ի ալիքներում, երևում են սպանված ոստիկանների մարմինները՝ փողոցի վրա կայանված ոստիկանական մեքենայի կողքին։ Որոշ կադրերում հարձակվողներից մեկը կրակում է փողոցում, ապա փախչում։ Լուսանկարներում երևում են արյան մեջ թաթախված ենթադրյալ հարձակվողների մարմինները, հայտնում է Reuters-ը։
 
Դաղստանը, որտեղ մեծամասնությունը մահմեդականներ են, վերջին տարիներին դարձել է մի շարք զինված հարձակումների թիրախ։ Մարտին ՌԴ հակաահաբեկչական ստորաբաժանումները Դաղստանում սպանել էին չորս զինյալների, որոնք, ըստ իշխանությունների, ծրագրել էին հարձակվել ներքին գործերի նախարարության շենքի վրա։