Foto

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։