Ռումինիայի վարչապետ Մարչել Չիոլակուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնից, իսկ նրա ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դուրս է գալիս իշխող կոալիցիայից։
Մարչել Չիոլակուի խոսքով՝ եվրոպամետ իշխող կոալիցիայի նպատակներից մեկն էլ Ռումինիայի նախագահի պաշտոնում իր թեկնածուին առաջադրելն էր։ «Երկու նպատակներից մեկը չիրականացավ, հետևաբար, կոալիցիոն համաձայնագիրը իրականացվեց միայն մասամբ։ Այսօր, գնահատելով ռումինացիների քվեն, ես կառաջարկեմ, որ PSD կուսակցությունը դուրս գա կոալիցիայից։ Եթե նրանք քվեարկեն, բնականաբար, ես այսօր հրաժարականի դիմում կներկայացնեմ գործող նախագահի դատին»,- լրագրողներին ասել է Ռումինիայի վարչապետը։
Նշենք, որ մայիսի 4-ին Ռումինիայում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, որում «Ալյանս հանուն ռումինացիների միավորման» ազգայնական կուսակցության առաջնորդ Ջորջ Սիմիոնը զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով ձայների 41%-ը, երկրորդ տեղում է Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանը՝ ձայների 21%-ով, իսկ 3-րդ տեղը զբաղեցրել է ներկայիս իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Կրինա Անտոնեսկուն՝ ձայների 20,1%-ով։ Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին։