Foto

ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծել են Եմենը

ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին և Եմենի մայրաքաղաք Սանային, որոնք գտնվում են հութիների վերահսկողության ներքո։

Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Նշվում է, որ Եմենում իրականացվող գործողությանը ներգրավված է իսրայելական բանակի առնվազն 30 ռմբակոծիչ։ Հաղորդվում է, որ հարձակման է ենթարկվել նաև Սանայի միջազգային օդանավակայանը:

Օդային հարվածներ են հասցվել Եմենի վառելիքի օբյեկտներին, էլեկտրակայաններին, նավթավերամշակման գործարաններին, ենթակառուցվածքներին և գործարաններին:

Հիշեցնենք, որ օրերս Եմենի տարածքից բալիստիկ հրթիռ էր արձակվել Իսրայելի Թել-Ավիվ քաղաքի Դավիթ բեն Գուրիոնի անվան օդանավակայանի վրա: Դրանից հետո Իսրայելի վարչապետը սպառնած հզոր հարվածներ հասցնել հութիներին: