Foto

ԵՄ-ն ունի պատրաստ սցենար, եթե Թրամփը Պուտինին չհամոզի խաղաղություն կնքել

ԵՄ-ն կավելացնի օգնությունն Ուկրաինային, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնության չգա հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին հայտարարել Է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը X-ում։

«Եթե Թրամփը Պուտինին չհամոզի խաղաղություն կնքել, մենք կարող ենք շատ արագ ավելի համոզիչ փաստարկներ ներկայացնել հօգուտ խաղաղության՝ զգալիորեն ավելացնելով մեր ռազմական աջակցությունն Ուկրաինային», - նշել է եվրահանձնակատարը:

Նա հավելել է, որ ԵՄ-ն կարող է 40 մլրդ դոլարի «ժամանակակից զենք» գնել, որը կարտադրվի Ուկրաինայում: Կուբիլյուսի խոսքով՝ նման սպառազինությունը «մոտավորապես կիսով չափ էժան կլինի այն ամենից, ինչ արտադրվում է ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում»: