Գազայի հատվածի դեմ Իսրայելի կողմից շարունակվող պատերազմական գործողությունների հետևանքով մեկ օրում զոհվել է 32 պաղեստինցի, վիրավորվել՝ ևս 119-ը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
«Ալ-Քասամ» բրիգադի անդամները հայտարարել են, որ Խան Յունիսից արևելք գտնվող բաժանարար ցանկապատի մոտ հրթիռներով թիրախավորել են երկու իսրայելական տանկ և տրակտոր, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ են գրանցվել իսրայելցի զինվորականների շրջանում։
Իսրայելական ուժերն Արևմտյան ափի հարավում գտնվող Խալեթ ադ-Դաբա գյուղում քանդել են ավելի քան 25 տուն և շինություն:
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 57 երեխա մահացել է թերսնումից։
Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ շուրջ 52 600 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 118 610-ը:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։