Կարլո Անչելոտին համաձայնել է հեռանալ «Ռեալ Մադրիդից»։ Հաղորդվում էր, որ գլխավոր մարզիչը մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից և կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։
Ըստ The Athletic-ի՝ «Ռեալ Մադրիդը» և Անչելոտին բանավոր համաձայնության են եկել։
Մարզչի հեռանալու մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է Լա Լիգայի մրցաշրջանի ավարտից առաջ, հնարավոր է՝ մայիսի 11-ին կայանալիք «Բարսելոնայի» հետ հանդիպումից անմիջապես հետո։
Հաղորդվում է, որ Անչելոտին մոտ ապագայում պայմանագիր կկնքի Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) հետ։ Նախատեսվում է, որ Բրազիլիայի հավաքականը իր առաջին հանդիպումները իտալացու գլխավորությամբ կանցկացնի հունիսին՝ Էկվադորի և Պարագվայի դեմ։