Մոսկվայում կայացել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթի օդադեսանտային հատվածի փորձը։ Ականատեսների նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես են ինքնաթիռները թռչում քաղաքի վրայով՝ երկնքում գծելով ՌԴ պետական դրոշի եռագույնը:
Հիշեցնենք, որ Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կկայանա ավանդական Հաղթանակի շքերթը, որին հրավիրված են մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: