Foto

Վանաձորի աշակերտական խորհուրդների հետ քննարկվել են իրենց իրավունքներին վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի  Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի Աշակերտական խորհուրդների կարողությունների զարգացման ծրագրի շահառու հանդիսացող Վանաձորի դպրոցների աշակերտական խորհրդի անդամներին։

Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

«Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։

ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Երեխաների հետ քննարկվել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ»: