Մերձմոսկվայում Ռոշալի անվան մանկական կլինիկական կենտրոնի բժիշկներն աղջկա ստամոքսից հանել են 15 սանտիմետրանոց գդալ, որով նա փորձել էր դուրս բերել կոկորդում մնացած խնձորի կտոր, հայտնում է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը։
«Ռոշալի անվան մանկական կլինիկական կենտրոն է ընդունվել 14-ամյա մի աղջիկ, որը պատահաբար կուլ էր տվել գդալը: Նա փորձում էր կոկորդում մնացած խնձորի կտորը դուրս բերել: Բժիշկներն անմիջապես որովայնի օրգանների ռենտգեն են կատարել և հաստատել օտար մարմնի առկայությունը աղջկա ստամոքսում», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրությունում:
Էնդոսկոպիստ Դարիա Ստեպանենկոն հայտնել է, որ վիրահատությունը տեւել է մոտ մեկ ժամ և հաջող է անցել։