Չիլիում 5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սալամանկա քաղաքից 18 կմ հարավ-արևելք (բնակչությունը՝ 13,2 հազար մարդ), իսկ օջախը՝ 79 կմ խորության վրա։
Այս պահին զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Իշխանությունները և արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են վերահսկել իրավիճակը։
աղբյուրը՝ lurer.com