Անցած գիշերվա ընթացքում ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային ավելի քան 100 անօդաչու ոթչող սարքով, թելեգրամյան ալիքում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա մանրամասնել է, որ այս շաբաթվա ընթացքում ՌԴ-ն կիրառել է 375 հարվածային անօթաչու, որից 190-ը՝ Շահեդ-ներ:
«Խարկովում հարվածների հետևանքով վիրավորվել է 45 մարդ, այդ թվում 2 երեխա։ Դնեպրում, ցավոք, 1 մարդ զոհվել է: Դոբրոպոլյեում դրանք հարվածել են շենքին, վնասվել են ավտոբուսներ և մեքենաներ»,- գրել է Ուկրաինայի նախագահը:
Նա հավելել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը շարունակում են ամբողջ առավոտ թռչել Ուկրաինայի երկնքում։
«Եվ այսպես, ամեն օր: Մեզ անհրաժեշտ են հավելյալ հակաօդային պաշտպանության համակարգեր՝ մեր ժողովրդին պաշտպանելու համար, ինչը անհնարին կդարձնի ռուսական օդային այս ահաբեկչությունը», - նշել է Զելենսկին։
աղբյուրը՝ tert.am