Չինաստանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 17 հանքագործ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Չինաստանի կենտրոնական մասում գտնվող Հունան նահանգի Չենչժոու քաղաքում։ Նախնական տվյալներով՝ հանքում դինամիտի հանկարծակի պայթյունը թունավոր գազերի բարձր կոնցենտրացիա է առաջացրել։ Արդյունքում զոհվել է 17 հանքափոր, ևս մեկը վիրավորվել է։
Չինաստանի պատմության մեջ ածխահանքում ամենամեծ ողբերգությունը տեղի ունեցավ 2005 թվականի փետրվարին։ Այնուհետև Լյաոնին նահանգի Սունցյավան հանքում մեթանի պայթյունը խլեց ավելի քան 200 մարդու կյանք։ 2009 թվականի նոյեմբերի 21-ին Հեյլունցզյան նահանգում մեթանի պայթյունի հետևանքով զոհվեց 104 հանքագործ։