Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր M3 ավտոճանապարհին՝ Փարպի գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով այն ընկել է և ամբողջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բեռնատարի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Մինչ գազի աշխատակիցները վթարն էին վերականգնում, պարեկները՝ գումարտակի հրամանատար Ա․ Խաչատրյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով պարզում են՝ ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենա է կոտրել այն և դեպքի վայրից հեռացել։ Կարճ ժամանակում պարեկները հայտնաբերում են վարորդին և ավտոմեքենան, որը տեղափոխվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։