ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրերը վճռորոշ կլինեն Ուկրաինայում խաղաղության համար։ Վաշինգտոնը քայլեր է սպասում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսը, հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով News Nation հեռուստաալիքի հաղորդմանը։
Բրյուսը շեշտեց, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանից իրական քայլեր է սպասում, այլ ոչ թե հայտարարություններ, մասնավորապես՝ անհապաղ հրադադար։
Նա մեկնաբանեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգայի առաջարկը, ով հայտարարեց, որ Կիևը պատրաստ է աջակցել նախաձեռնությանը՝ հրադադարի ռեժիմը պահպանելով հիմա՝ առանց մայիսի 9-ին սպասելու։