Foto

Հենրիխ Մխիթարյանը գնահատել է ընթացիկ մրցաշրջանն «Ինտերի» համար

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ընթացիկ մրցաշրջանի մասին։ Հայ ֆուտբոլիստի խոսքով՝ իր համար դժվար էր 2024/2025 մրցաշրջանի սկզբում։ Ընդհանուր առմամբ, Հենրիխն այս մրցաշրջանում անցկացրել է 44 խաղ, խփել մեկ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։

«Սկզբում… Խնդիրը նրանում չէ, որ խնդիրներ ունեի, պարզապես լավագույն մարզավիճակում չէի, դրանք տարբեր բաներ են։ Բայց խաղից խաղ իմ խաղը բարելավվում էր, և հիմա կարծում եմ, որ լավ մարզավիճակում եմ։ Ես շնորհակալ եմ թիմակիցներիս և անձնակազմի անդամներին, ովքեր օգնեցին ինձ հասնել իմ սովորական մակարդակին։ Բայց ընդհանուր առմամբ, սա դժվար մրցաշրջան էր։ Մենք ուզում ենք այն ավարտել ինչ-որ տիտղոսով, քանի որ մենք ունենք հիանալի կազմ և հիանալի թիմ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերում» խաղում է 2022 թվականի ամռանից։ Նախկինում նա խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են իտալական «Ռոման», անգլիական «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը», գերմանական «Բորուսիան» Դորտմունդը, ուկրաինական «Շախտյորը» և «Մետալուրգը»։ Մխիթարյանը «Փյունիկի» սան է։