Foto

Times-ը բարձրաձայնել է Եվրոպայի բացարձակ անկարողության մասին

Եվրոպայի համար դժվար կլինի անգամ 25 հազար զինծառայող հավաքել Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար, քանի որ նրա բանակները թերի համալրված են և անբավարար ֆինանսավորված: Այս մասին գրում է The Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթը պնդում է, որ զրուցակիցները բացահայտել են եվրոպական երկրների ՊՆ նախարարների և բարձրաստիճան ռազմական ղեկավարության բանակցությունների բովանդակությունը, որոնց ընթացքում քննարկվել է միացյալ առաքելություն ձևավորելու ծրագիրը:

Պարբերականի տվյալներով ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Թոնի Ռադակինը դիմել է գործընկերներին՝ խնդրելով 64-հազարանոց զորախումբ ստեղծել՝ Ուկրաինա ուղարկելու համար, եթե խաղաղ համաձայնագիր կնքվի։

lurer.com