Հնդկաստանն արգելափակել է Պակիստանի կառավարության օգտահաշվի հասանելիությունը Х-ում՝ կապված պակիստանամետ ահաբեկիչներիի գրոհի հետ Ջամու եւ Քաշմիր տարածքում, որը ապրիլի 22-ին 26 մարդու կյանք է խլել։ Այս մասին տեղեկացրել է The Times of India պարբերականը։
Հնդկաստանի անվտանգության ուժերը շարունակում են ահաբեկչությունը կատարած զինված ծայրահեղականների որոնման գործողությունը։ Հինգշաբթի ահաբեկիչների հետ փոխհրաձգության ժամանակ Քաշմիրի Ուդհամպուր շրջանում զոհվել է Հնդկաստանի բանակի հատուկ նշանակության ուժերի զինծառայող։
Չորեքշաբթի Հնդկաստանը որոշում է ընդունել Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թվակազմի մոտ երկու անգամ կրճատման մասին, պերսոնա նոն գրատա է հայտարարել հանրապետությունում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության զինվորական խորհրդականներին, փակել է «Աթարի» կարեւոր անցակետը Պակիստանի հետ սահմանին եւ դադարեցրել է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ ռազմական ռեսուրսների բաշխման համաձայնագրի՝ Ինդոսի ջրերի մասին 1960թ. պայմանագրի գործողությունը