Պերմի երկրամասում Չայկովսկու «Ոսկե տափօղակ» պատանի հոկեյիստուհիների համառուսաստանյան մրցումներից երեխաներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է տարածաշրջանային ՆԳՆ Telegram-ալիքը։
ՆԳՆ-ն հայտնել է, որ Mercedes մակնիշի միկրոավտոբուսի վարորդն ընտրել է ոչ անվտանգ արագություն և չի պահպանել անվտանգ հեռավորություն, ինչի հետևանքով բախվել է մարդատար ավտոմեքենայի։ Արդյունքում տուժել են ավտոբուսի վարորդն ու չորս ուղեւորներ, այդ թվում՝ մեկ անչափահաս։
Իրավապահ մարմինները դեպքի առթիվ քրեական գործ են հարուցել։ Այս պահին բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վթարից տուժածներին։