Foto

Ուզում եմ` մայրաքաղաքը զգա, որ հայրաքաղաքը հոր, օջախի պահապանի դերում է. Ռուբեն Մխիթարյան



Մեր քաղաքապետին ուզում եմ մաղթել աշխատանքի ժամանակ դրսևորել սկզբունքայնություն՝ բոլոր հարցերի շուրջ, որի մասին խոսում է, ուժ, համբերատարություն, իմաստություն և քրիստոնեկան բարություն. Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությանը նշեց «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։

«Գյումրիի երիտասարդներին ցանկանում եմ՝ այս տարիներին զգան, որ ապրում են ժամանակակից ու զարգացող քաղաքում, մեր քաղաքի տարեցներին ցանկանում եմ՝ զգան, որ իրենք ապրում են անվտանգ ու հոգատար քաղաքում, անմահացած հերոսների մայրերին՝ իրենց անտեսված չզգան, որ իրենց որդիների, ամուսինների ու եղբայրների շիրիմները հարգված են, խնամված են ու շատ-շատ կարևոր արժեք են մեզ՝ բոլորիս համար»,-ասաց Մխիթարյանը։

Ավագանու անդամը հույս հայտնեց, որ կկարողանան վերադարձնել Գյումրիի հայրաքաղաքի կարգավիճակը. «Բոլորը հասկանան ոչ թե ուղղակի խոսքերով, այլ մայրաքաղաքը զգա, որ հայրը պատրաստ է նորից ստանձնել օջախի պահապանի, զարգացնողի և անվտանագությունն ապահովողի դերը»։

Նա նաև դիմեց լրագրողներին, որ սեպ չխրեն սրբազանի և քաղաքապետի միջև․«Այո, շատ կարևոր հարցերում մենք պետք է և պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները, մտորումները, անհամաձայնությունները դնել կողքի ու մտածել պետության առավելագույն շահի մասին, հայ ժողովրդի, հայ ազգի, մեր հավատքի և, իհարկե, հայրաքաղաքի մասին, որին վստահաբար բոլորս շատ կսիրենք»,-ասաց նա։