Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին օտարերկրյա ուժերին նախազգուշացրել է ցանկացած սխալի կամ սխալ հաշվարկի դեպքում «աննախադեպ հետևանքների» մասին։
«Իրանը հետևում է յուրաքանչյուր քայլին և զգուշացնում է, որ ցանկացած սխալ հաշվարկ հետևանքներ է ունենալու»,- X սոցիալական ցանցում գրել է Ազիզին։
Նա օտարերկրյա տերություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել իրենց ներկայությունը տարածաշրջանում և ընդունել Իրանի ձևավորած «նոր տարածաշրջանային կարգը»։
«Անմիջապես լքեք տարածաշրջանը, քանի դեռ ուշ չէ»,- ընդգծել է իրանցի պատգամավորը։









