Foto

Սպասում են նոր ջրհեղեղի, որ դրանից հետո գետերի հունը մաքրեն․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անցած տարվա ջրհեղեղը դաս չեղավ 2024թ․ մայիսի 27-ին, տևական անձրևներից հետո ,Դեբեդ, Աղստև գետերը վարարեցին, ջրհեղեցից Տավուշում և Լոռիում 4 հոգի զոհվեց, վնասվեցին, քանդվեցին միջպետական ավտոճանապարհների հատվածներ, վնասվեցին կամուրջներ, հեղեղվեցին տներ, տարբեր օբյեկտներ, այգիներ, բանջարանոցներ։ Հեղեղից գրեթե մեկ տարի անց աղետի հետևանքներն ամբողջովին վերացած չեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2025թվականին պետական բյուջեի միջոցներով կամ այլ ֆինանսավորմամբ Դեբեդ և Աղստև գետերի ափերի ամրացման, հեղեղապաշտպան ի՞նչ աշխատանքներ են նախատեսված, ե՞րբ, ինչքա՞ն ֆինանսավորմամբ։ Մարզպետարանից պատասխանել են․ «2025 թվականին Դեբեդ և Աղստև գետերի հունի մաքրման համար դեռևս ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել»։ Փաստորեն անցած տարվա ջրհեղեղը դաս չեղավ, սպասում են նոր ջրհեղեղի, որ դրանից հետո գետերի հունը մաքրեն»։