Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը ավելի էական արդյունքներ է բերում, քան միջնորդների հետ երկխոսությունը։ Այս մասին TRT World-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը նշել է, որ այսօր բոլորը, այդ թվում՝ Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, և նույնիսկ բացահայտ հայտարարում են սա։
«Սա նշանակում է, որ Ղարաբաղի վերաբերյալ այլևս բաց հարց չկա։ Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանը դեռ պնդում պահպանել Մինսկի խումբը։ Չգիտեմ, գուցե ապագայի ինչ-որ ծրագրերի հետ է կապված, հակառակ դեպքում՝ տրամաբանական բացատրություն կամ պատճառ չենք տեսնում»,-ասել է Բայրամովը։