Այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ Կոտայքի մարզում իրականացրել են հատուկ գործողություններ, որի արդյունքում հատուկ տարածք են տեղափոխվել մի քանի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Տուգանային հրապարակ են տեղափոխվել «Mercedes G», «BMW X6», «Toyota Camry», «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաներ: Բոլորը քննիչի կողմից կնիքվել են:
Ըստ կայքի՝ նշված ավտոմեքենաները պատկանում են Կոտայքի մարզում հայտնի մի քանի անձանց և այն կապ ունեն վերջին օրերին Կոտայքի մարզում տեղի ունեցած աղմկահարույց մի քանի հանցագործությունների հետ:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում: