Foto

Կոտայքի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ. ՆԳՆ

Ապրիլի 18-ին ժամը 09։45-ից Կոտայքի մարզի Կարենիս գյուղում՝ ավտոճանապարհին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբի կողմից իրականացվել են մոտ 800 մ երկարության և մոտ 15 մ բարձրության հատվածի  հարկադիր քարաթափման (մոտ 5 խմ) աշխատանքներ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:


Փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների և համայնքապետարանի աշխատակիցների հետ համատեղ սահմանազատել են տարածքը և հեռացրել ճանապարհին թափված քարերը։