Foto

Ծանրամարտի ԵԱ-ում ապրիլի 19-ին Հայաստանն ունի երեք մասնակից

Ծանրամարտի Եվրոպայի կանանց և տղամարդկանց ընթացիկ առաջնությունում ապրիլի 19-ին Հայաստանն ունի 3 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին ժամը 17:00-ին պայքարի մեջ մտնեն 81 կգ քաշային կանայք, այդ թվոււմ Հայաստանի հավաքականից Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը:

Ժամը 17:00-ին` իրենց մրցելույթները կսկսեն 96 կգ քաշային ծարորդները: Հայաստանի ընտրանու կազմում ԵԱ-ի մեդալների համար կպայքարի Դավիթ Հովհաննիսյանը:

Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը ու Աննա Ամրոյանը դարձել էին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալ էին նվաճել Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանը` բրոնզե մեդալ: