Foto

Իրանի պատվիրակությունը ժամանել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների 2-րդ փուլին մասնակցելու

Իրանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաքչիի գլխավորությամբ, ժամանել են  Հռոմ  ԱՄՆ-ի հետ միջուկային հարցով բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար:


Բանակցությունները նախատեսված են Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդիի միջնորդությամբ։ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։

Այս մասին Մեհրաբադ օդանավակայանում հայտնել է  Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։