Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացնում է, որ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է նրանց ինքնությունը։
Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
«Սիրելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,-նշում է ՆԳՆ խոսնակը։