Foto

Թբիլիսյան խճուղում բախվել են «Infiniti»-ն ու «Opel»-ը. վիրավոր կա

Երեկ՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Հայկ Բ.-ի վարած «Infiniti» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Համո Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: