ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է «Ապրելու Երկիրը» նախաձեռնության կողմից ներկայացված հաղորդմանը, որն վերաբերվում է երեկ համացանցում տարածված և հասարակական լայն արձագանքի արժանացած տեսանյութին։ Այս մասին Euromedia24-ի հետ զրույցում հայտնեցին Դատախազությունից՝ հավելելով, որ հաղորդման հիման վրա օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։
«ՔՊ»-ի հետ ասոցացվող «Խոսնակ» լրատվականի հրապարակված տեսանյութը, որն ըստ բազմաթիվ դիտորդների՝ պարունակում է ատելության խոսք՝ ուղղված արցախցիներին։
Տեսանյութը հրապարակումից անմիջապես հետո առաջացրեց հասարակական լայն վրդովմունք։ Սոցիալական ցանցերում բազմաթիվ քաղաքացիներ պահանջեցին իրավական գնահատական տալ՝ ընդգծելով, որ նման բովանդակության տարածումը նպաստում է ներքաղաքական խնդիրներին։
Հանրության մեծ շրջանակի մոտ հարց է ծագում, թե ինչու՞ իշխանական ոչ մի ուժ, որևէ քայլ չի ձեռնարկում, հաշվի առնելով, որ սա առաջին դեպքը չէ, այնինչ ընդդիմադիր շատ գործիչների մեղադրանք է առաջադրվել նույն մեղադրանքով։
«Բոլորս հայ ենք, կապ չունի արցախցի ենք թե ուրիշ տեղից։ Մամուլի վերաբերմունքը ծանր է ազդում արցախցիների վրա, որովհետև մամուլը խոսք ունի հանրությանը ասելու, ու ատելության խոսք տարածելով հանրային կարծիք են ձևավորում։
Ինչ վերաբերվում է մարդկանց ատելության խոսք տարածելուն, շատ ժամանակ զարմանում եմ, որովհետև պետք չի տարանջատել։
Այն մարդիկ, ովքեր փախստականի կարգավիճակով են այստեղ, առանց այն էլ ունեն ծանր հոգեվիճակ ու դրան ավելանում է ատելության խոսքի տարածումը, ինչի հետևանքով ավելանում է արտագաղթը»,- Euromedia24-ի հետ զրույցում ասաց արցախցին։
Էմմա Մարտիրոսյան