Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զինվորականների դիերը։ Ռուսաստանն ուկրաինական կողմին է վերադարձրել 909 և ստացել 41 դի։ Այս մասին rbc.ru-ին հայտնել է ռազմական գործողությունների հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը։
Վերջին անգամ կողմերը դիերը փոխանակել են մարտի 28-ին, այդ ժամանակ 43 դի էր վերադարձվել Ռուսաստան, 909 դի՝ Ուկրաինա։ Փետրվարին ռուսական կողմը հանձնել է ուկրաինացի զինծառայողների 757 դի և ստացել 45 դի։
Մարտի 19-ին Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են այս տարվա երրորդ ռազմագերիների փոխանակումը «175-ը 175-ի դիմաց» բանաձևով։ Այն ժամանակ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ որպես «բարի կամքի ժեստ» ռուսական կողմը հանձնել է 22 ծանր վիրավոր զինծառայողի։ Բանտարկյալների տեղափոխումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։