Foto

Սերենա Ուիլյամսն անընդհատ մտածում է թենիսի իր նախկին մրցակից Մարիա Շարապովայի մասին

Սերենա Ուիլյամսն անընդհատ մտածում է թենիսի իր նախկին մրցակից Մարիա Շարապովայի մասին։

«Դա ուղղակի տարօրինակ է եւ անսովոր, ես չեմ կարող անընդհատ չմտածել Մարիայի մասին»,- Time-ին ասել է 43-ամյա Ուիլյամսը: «Ես չեմ կարող չխղճալ նրան»։

Շարապովան հայտնվել է դոպինգային սկանդալի կենտրոնում եւ երկու տարով որակազրկվել՝ արգելված մելդոնիում նյութի թեստի դրական արդյունքից հետո։

Հարցազրույցներից մեկում Ուիլյամսն ասել է, որ իրեն «զարմացրել» է իտալացի թենիսիստ Յանիկ Սիների երեք ամսով որակազրկումը դոպինգ թեստի դրական արդյունքի համար:

«Ես սիրում եմ նրա խաղը»,- ասել է թենիսի կուռքը: «Նա հիասքանչ է»: «Ինձ այնքան հաճախ են նվաստացրել, որ չեմ ուզում նվաստացնել որեւէ մեկին։ «Տղամարդկանց թենիսին նա պետք է»։

Աղբյուրը՝ Public.am