Փաշինյանը որոշում է այն, ինչը Ալիևն իրեն թույլ է տալիս՝ մասնավորապես, հեծանիվ քշել և սոխով, մնացորդներով ձվածեղ պատրաստել, մնացած ամեն ինչը որոշվում է Բաքվում և պարտադրվում Երևանին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Անկախության հռչակագիրը մեր պետության ստեղծման հիմնաքարն է եղել: Այդ Անկախության հռչակագրի ոգով են կերտվել մեր պետությունը և հիմնական հաջողությունները: Այս Անկախության հռչակագրի հիմնական ձախողումը եղել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը»,-հավելեց նա: