Foto

Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող վահանակներ են տեղադրվում Մոսկվայում, Կրասնոդարում և Ռուսաստանի այլ քաղաքներում

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին Ռուսաստանի հայերի միության ջանքերով ամբողջ Մոսկվայում, Կրասնոդարում և Ռուսաստանի այլ քաղաքներում տեղադրվում են գովազդային վահանակներ՝ հիշեցնելով մարդկության դեմ այդ հրեշավոր հանցագործության մասին:

ՌՀՄ-ն հիշեցնում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել և մնում է օբյեկտիվ ու հետևողական։ Նրանք նաև մեջբերել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը, որ ազգային պատկանելությունից ելնելով զանգվածային ոչնչացմանը չի կարող արդարացում լինել։