Foto

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 16-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 16-ին հանդես կգա Գոռ Սահակյանը, ով Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող է: Այս առաջնությունում Գոռ Սահակյանը հանդես է գալիս 73 կգ քաշային կարգում: