Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է երկամարտի երկրորդ մեդալը:
Երիտասարդների աշխարհի չեմպիոն Գառնիկ Չոլակյանը (61 կգ) երկամարտի 275 կգ (124+151) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում նա 124 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: