Foto

Երևանի քաղաքապետարան, ամոթ ունեցեք, դեռ 8 օր ունեք, փորձեք վերացնել այս պատկերը. Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը գրել է.
«Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից…
Նիկոլ Փաշինյան Դուք հա՞շտ եք, որ քաղաքային իշխանությունը այսպես է որոշել դիմավորել ցեղասպանության 110-ամյակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելող մեր հայրենակիցներին և արտերկրից ժամանող հյուրերին . . .
Հ. Գ. Ամոթ է՝ «Մեծ» ամոթ
Հ. Գ. Իսկ կարո՞ղ է սա էլ է պահանջներից մեկը . . .
Երևանի քաղաքապետարան ամոթ ունեցեք, դեռ 8 օր ունեք, փորձեք վերացնել այս պատկերը»: