Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող հրաձգության մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։
10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ է նվաճել՝ դառնալով փոխչեմպիոն։ Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին:
Մեր մարզուհին որակավորման փուլում 48 միավորով սահմանել է Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ։