Foto

Թբիլիսիի նախկին քաղաքապետին քրեական մեղադրանք է առաջադրվել

Թբիլիսիի նախկին քաղաքապետ և ընդդիմադիր գործիչ Գիգու Ուգուլավային դուրս են բերել կալանավայրից՝ քրեական հանցագործություն կատարելու մեղադրանքով, և հետ վերադարձրել, հայտնում է Tbilisi life telegram ալիքը, փոխանցում է EADaily-ն։


«Մեղադրանքը վարչականից դարձել է քրեական։ Պատիժը նախատեսում է մինչև չորս տարվա ազատազրկում»,- ասված է հաղորդագրությունում։


Ուգուլավան արդեն երկու քրեական պատիժ է կրել։

lurer.com