Հայաստանի շախմատի հավաքականի անղամները սկսել են պայքարը «Al-beruniy» միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկու տուրերից հետո Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը 2-ական հաղթանակով առաջատարների թվում են:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող միջազգային մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում է 10 շախմատիստ Հունգարիայից, Ֆինլանդիայից, Չինաստանից, Ուզբեկստանից։ Մրցաշարին մասնակցում են նաև ռուս շախմատիստներ, որոնք հանդես են գալիս միջազգային դրոշի ներքո :
Մրցաշարը կեզրափակվի փետրվարի 11-ին: