Չորեքշաբթի առավոտյան նավթի գները չափավոր անկում են ապրում, գրում է InterFax-ը:
Նավթը նվազել է 0,4 դոլարով (0,52%)՝ հասնելով 75,8 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Նշված ժամանակահատվածում Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ WTI-ի մարտյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,29 դոլարով (0,4%)՝ հասնելով 72,41 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախօրեին ֆյուչերսները նվազել են 0,46 դոլարով (0,6%)՝ հասնելով 72,7 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։