Foto

Արևմուտքում բացահայել են Եվրոպայի կախվածությունը Թրամփից

Եվրոպան նախկինի պես շատ կախված է ԱՄՆ-ից տնտեսական, պաշտպանական և նույնիսկ անվտանգության առումով։ Այս մասին Der Spiegel թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի նախկին գլխավոր տնտեսական խորհրդական Լարս Հենդրիկ Ռելլերը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգտվում է այդ խոցելիություններից։

«Նա միշտ առաջին հերթին առավելագույն պահանջներ է ներկայացնում և կարծում՝ ի վերջո նա ավելի շատ բանի կհասնի և հաղթող կլինի», - բացատրել է Ռելլերը: