Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնեց, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեւական ժամանակ է՝ գյուղի տղաները մեքենան արագ քշելու հարցի շուրջ խնդիր են ունեցել։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեքենան արագ քշել են գյուղում ու հայհոյախառը դիտողություն է արվել։ Արդյունքում, դիտողություն անող անձին պատժելու նպատակով գյուղի խանութի մոտ հավաքվել են մի խումբ տղաներ ու ծեծել իրար։
Այսքանով, ծեծը կուլ չեն տվել մյուս կողմի մասնակիցները․ զինված գնացել են հարց լուծելու, հնչել են կրակոցներ, որն էլ ճակատագրական է եղել միջադեպի մասնակիցներից մեկի համար։ Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ո՞ւր էր մարզային, համայնքային ոստիկանությունը, երբ տեւական ժամանակ է՝ գյուղում լարված վիճակ է ու կարող էր կանխվել ողբերգությունը։
ArmLur.am-ը դեպքի վայրում է և ներկայացնում է բացառիկ տեսանյութ։