Փետրվարի 5-ի գիշերը Կրասնոդարի երկրամասը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Նահանգապետ Վենիամին Կոնդրատևն իր telegram-ում հայտնել է, որ հարձակումը հետ է մղվել, սակայն Կանևսկի շրջանի Նովոմինսկայա գյուղում խոցված ԱԹՍ-ների «բեկորներն ընկել են նավթամթերքի փոքր մնացորդի վրա»։
Հրդեհ է սկսվել, որի մարմանը ներգրավվել է 55 մարդ և 19 տեխնիկա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։