Foto

Իշխանությունն՝ ընդդեմ Հայաստանի. Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը գույքահարկը բարձրացնում է, շրջանառության հարկը բարձրացնում է, բոլոր աղքատների գրպանի փողերը հաշվում է (հարուստներինն իր զուգընկերուհին է հաշվում), որպեսզի հավաքած փողերով պադավատապետություն կառուցի ու հայտարարի, որ Արցախի հանձնումը, Հայաստանի տարածքների հանձնումը, Հայոց ցեղասպանության ուրացումը վերջապես հնարավորություն է տվել ինքնիշխան պետություն ստեղծել:
Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի փողերը մսխում է, ավտոկայանատեղիների գները բարձրացնում է, աղբահանության վճարները բարձրացնում է, քաղաքային տրանսպորտի գները բարձրացնում է, որպեսզի մի քանի հարյուր հազար դոլարանոց առանձնատուն գնի ու դեպի ԱՄՆ գերթանկարժեք ուղևորություն կազմակերպի:
Մյուս ՔՊԿ-ականների ներդրումն այս ամենում համեմատաբար համեստ է, բայց ձգտումն առկա է: